Բայց ՔՊ-ականները «հզոր» են։ Իրենց գործողություններով ստեղծում են մի իրականություն, ու հետո բոլորից պահանջում են զգույշ լինել, թե չէ է՛լ ավելի վատ կլինի։
Վերհիշենք՝ մեր այսօրվա սուրը գլխներիս իրականությունը ինչպես ստացվեց։
- Առանց բանակի ստրատեգիական պարտության ստորագրվեց կապիտուլյացիա և թշնամուն հանձնվեց մեր ստրատեգիական խորությունը։
- Լուծարվեց Հայոց բանակի ամենամարտունակ մասը՝ Պաշտպանության բանակը։
- Շարունակվեց մարմնավաճառի դիվանագիտությունը։ Մեկ պառկում էր Ռուսասաստանի տակ, մեկ Արևմուտքի, մեկ Թուրքիայի։ Արդյունքում՝ ոչ մեկից անվտանգության երաշխիքներ չստացավ։ Մեր միջազգային անվտանգային բաղադրիչը դեռ մի բան էլ ավելի վատացավ։
- Հետպատերազմյան 3 տարում բանակի հզորությունը շարունակաբար նվազեց։ Չկառուցվեցին պաշտպանական գծեր։ Եղած գծերն էլ կառուցում են գյուղացիները և կամավորները։ Չկարողացան կամ չցանկացան ձեռք բերել զենք ու սպառազինություն, սաղավարտները վկա։ Նույնիսկ ազատ վաճառքում գտնվող պիկապներ ու գիշերային տեսանելիության սարքեր ձեռք չեն բերվում։
Իսկ սեփական ռազմատեխնոլոգիական ոլորտը նկարագրվում է մեկ բառով՝ խայտառակություն։
Հիմա նիկոլականները ու սատելիտները մեզ ի՞նչ են առաջարկում՝ հաշտվել այս իրականության հետ:
Ո՛չ մի դեպքում: Իրականության հետ հաշտվելը հավասարազոր է մահվան։
Վահրամ Մարտիրոսյան